«Օգնիր եզդիներին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է մարդասիրական օգնության հավաքագրում Իրաքի հյուսիսում իսլամիստական զինված ուժերի կողմից բռնություների ենթարկված և փախստական դարձած եզդի ժողովրդին ուղարկելու համար:
Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլայի զոհերի թիվն անցել է 3000-ից: Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Զոհերի թիվը հասել է առնվազն 3091-ի, որից 1830-ը գրանցվել է միայն Լիբերիայում: ԱՀԿ տվյալներով՝ արձանագրվել է Էբոլայի վարակի առնվազն 6574 դեպք:
Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ նաև Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի ոչնչացման խնդրին:
Կատալոնիայի բնակչության 58,8%-ը «հիմնականում» կամ «ամբողջությամբ» աջակցում է Իսպանիայից անկախանալու գաղափարին, 31,9%-ը դեմ է, վկայում են Omnibus հասարակական կարծիքի կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:
Տարիներ առաջ էր. պայմանավորված ժամին այցելեցի Նորքի ծերանոց տնօրենի հետ հարցազրույցի: Շենք մտնելիս կողքի կորպուսում նկատեցի մի խումբ ծերերի և աննկատ մոտեցա նրանց, որովհետև խիստ վերհսկողություն իրականացնող աշխատակիցները հատկապես լրագրողներին չէին թույլատրում հանդիպել ծերանոցի բնակիչների հետ:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։